ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

ՀՀ իշխանությունները լեգալիզացրին Ադրբեջանի անցած, ներկա և ապագա հանցագործ վարքագիծը

ՀՀ իշխանությունները լեգալիզացրին Ադրբեջանի անցած, ներկա և ապագա հանցագործ վարքագիծը
21.12.2024 | 13:30

Ի վերջո, ի՞նչ է ուսուցանում Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը (քեյս) միջազգային հարաբերույուններում։

Դասականով եթե դիտարկենք` Ադրբեջանի ռազմաքաղաքական ու բարոյա֊հոգեբական հաղթանակը Հայաստանի նկատմամբ հարձակողական ռեալիզմի հաղթանակն է պաշտպանողական ռեալիզմի հանդեպ։ Այն գալիս է հարձակողական ռեալիզմի ինտելեկտուալ-կոգնիտիվ առավելությունից պաշտպանողական ռեալիզմի նկատմամբ։

Նա, ով միշտ ձգտում է կուտակել, բազմապատկել ու բազմազանեցնել իր ուժը, միշտ կհաղթի նրան, ով միայն ցանկանում է պահպանել ձեռք բերածն ու լինել պասիվ պատասխանող նախաձեռնողին։ Նա, ով միայն մտածում է պաշտպանվելու մասին, միշտ ի վերջո պարտվում է նրան, ով ավելի ակտիվ հարձակողական, միշտ նախաձեռնությունն իր ձեռքում պահելու և հաղթելու հստակ հավակնություններ ու տեսլական ունի։

Հայկական ժամանակակից պատմության ողբերգությունն այն է, որ պարտությունը բերեց նախ պաշտպանողական նիհիլիզմի, որը հիմա վերածվում է ինքնասպան պացիֆիզմի` «դանիական հիվանդության»։ Գիտակցելով դրա կործանարար բնույթը պետության ապագայի ու ազգային ինքնատիպության հարցում՝ նույն դանիացիք տասնամյակների ընթացքում փորձում էին «բուժվել» այդ «հիվանդությունից»։ Նրանց բախտը բերեց, որ իրենց հյուսիսում սահմանակից էին պարտված գերմանացիները («հիվանդության» հիմնական պատճառը), իսկ կողքերը` նույն նորդիկ ծագումն ունեցող սկանդինավյան ազգերը։ Մեր բախտը, ավաղ, չբերեց ու չի բերելու։

Չի բերելու թեկուզ այն պատճառով, որ ՀՀ իշխանությունները, դրդված վախից, տգիտությունից, թե դավաճանության հակվածությունից, լեգալիզացրին Ադրբեջանի անցած, ներկա և ապագա հանցագործ վարքագիծը և, ըստ էության, թե՛ մեր հանրությանը, թե՛ արտաքին աշխարհին համոզեցին, որ թուլությունն ու հնազանդությունը հայերի կոլեկտիվ ընտրությունն է։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 3529

Մեկնաբանություններ